Աշխարհասփյուռ հայերի թիվը հասնում է մոտ 10 միլիոնի, ընդ որում` նրանք հազարամյակների ընթացքում պահպանել են իրենց ինքնությունը: Անգամ դարերի ընթացքում մերթընդմերթ կորցնելով պետականությունը, ազգը գտել է ինքնությունը, էթնիկ և մշակութային ժառանգությունը պահպանելու մոդելներ:
Հայ ազգն այսօր ունի երկու պետական կազմավորումներ, լավ կազմակերպված հարյուրավոր գաղթօջախներ աշխարհի տարբեր անկյուններում, և համաշխարհային տիրույթում գործող ազգային տարաբնույթ կազմակերպությունների ցանց:
«Հայկական աշխարհ» նախագիծը հղացվել և քննարկվել է դեռ 2000-ականների սկզբներից: Տվյալ ծրագրի նպատակն է հետազոտել իրադարձությունների այն մոդելը, որը վերափոխվել և բյուրեղացվել է բազմաթիվ հարյուրամյակների ընթացքում, և որը կարող է ազգի (ժողովրդի) ինքնակազմակերպման քաղաքակրթային օրինակ դառնալ համաշխարհային այնպիսի միտումների պայմաններում, որոնք ընթանում են միատեսակացման և ազգային տարբերությունների և ժողովուրդների ինքնության կորստյան ուղղությամբ:
Ծրագրի նպատակն է վերաիմաստավորել հայ ժողովրդի պատմությունը` նպատակ ունենալով բացահայտել և նկարագրել ինքնակազմակերպման և ազգային ինքնության պահպանության ձևավորված մոդելը: Բացահայտել այդ մոդելի` որպես քաղաքակրթային օրինակի կիրառման հնարավորությունները: Ձևավորել արդիական օրակարգ հայ ազգի համար, և զարգացման նոր օնթոլոգիա առաջադրել` հաշվի առնելով մեր ազգի առջև 21-րդ դարում ծառացած մարտահրավերները:
Ծրագրի բուն հիմնադրույթը հետևյալն է. «Ցանցային ազգերը` որպես ազգային ինքնության պահպանման ձգտող հասարակության ինքնակազմակերպման մոդել»: