Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏԲԽ) նիստը: Գագաթաժողովին մասնակցել ենՄաքսային միության (ՄՄ) և Միասնական տնտեսական տարածքի (ՄՏՏ) անդամ պետությունների ղեկավարները` Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ալմազբեկ Աթամբաևը: Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովը (ԵՏՀ) ներկայացնում էր ԵՏՀ Խորհրդի Նախագահ Վիկտոր Խրիստենկոն:
Նիստի հիմնական հարցերից մեկը դարձավ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և դրա մարմինների 2015 թվականի հունվարի 1-ից գործելու քննարկումը:
Գագաթաժողովի մասնակիցները ստորագրել են մի շարք որոշումներ, կապված ԵԱՏՄ մարմինների գործունեության կանոնակարգման, Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի և Եվրասիական Տնտեսական Միության Դատարանի կազմավորման և գործելու հետ:
Պետությունների նախագահները ստորագրել են Եվրասիական Տնտեսական Միության մասին Պայմանագրին Ղրղզստանի Հանրապետության միանալու մասին Պայմանագիրը: