Հոկտեմբերի 10-ին Մինսկում տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏԲԽ) նիստը: Գագաթաժողովին մասնակցեցին Մաքսային միության (ՄՄ) և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքի (ՄՏՏ) անդամ պետությունների առաջնորդները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության նախագահները: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) ներկայացնում էր ԵՏՀ կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն:
Հիմնական արդյունքներից մեկը Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցելու մասին համաձայնագրի ստորագրումն էր:
Գագաթաժողովի մասնակիցները քննարկեցին ֆինանսակազմակերպչական և տեխնիկական արդիական հարցեր` կապված 2015 թ. հունվարի 1-ից ԵՏՄ գործունեության մեկնարկի հետ:
Հաստատվեց Եվրասիական տնտեսական միության դատարանի ընդհանուր անձնակազմի թվաքանակը և կառուցվածքը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության դատարանի քարտուղարության թափուր աշխատատեղերի համար թեկնածուների ընտրության կարգը:
Ընդունվեց նաև Եվրասիական տնտեսական միության սիմվոլիկայի մշակման մասին Դրույթը` հաստատելով միության խորհրդանշանը և դրոշը:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի` 2014 թ. հոկտեմբերի 10-ի նիստում ստորագրված փաստաթղթերը`
Պայմանագիր.
1. Հայաստանի Հանրապետության` Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու մասին պայմանագիր
Հայտարարություն.
Որոշում.
1. Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Ղրղզստանի Հանրապետության անդամակցության գործողությունների ծրագրի («ճանապարհային քարտեզի») հաստատման մասին` նկատի ունենալով Եվրասիական տնտեսական միության ձևավորումը:
2. Եվրասիական տնտեսական միության սիմվոլիկայի Դրույթի հաստատման մասին:
3. 2013 թ-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասին:
4. Եվրասիական տնտեսական միության բյուջեի դրույթների մասին:
7. Եվրասիական տնտեսական միության դատարանի անձնակազմի ընդհանուր թվաքանակի և կառուցվածքի հաստատման մասին:
11. Եվրասիական տնտեսական միության դատարան դիմելիս տնտեսվարող սուբյեկտներին վճարված գումարի չափի, արժույթի, ընդունման կարգի, դատական տուրքերի օգտագործման և վերադարձի մասին:
12. Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքի մասին 2008 թ. հունվարի 25-ին ընդունված համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ արձանագրության ուժի մեջ մտնելու մասին:
13. Զգայուն ապրանքների Ցանկում փոփոխություններ մտցնելու մասին, որոնց ներմուծման մաքսային փոխարժեքների փոփոխման վերաբերյալ որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից:
14. Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների տարածքներում թեթև արդյունաբերության առանձին ապրանքատեսակների պիտակավորման համակարգի մշակման մասին:
Հանձնարարություն.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հանձնարարությունը` Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կառավարությունների հետ համատեղ պատրաստել առաջարկություններ Եվրասիական տնտեսական միության և նրա հիմնական առևտրական գործընկերների միջև տնտեսական համագործակցության զարգացման մոտեցումների մասին: