ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՎԵՐՈՎ | |
---|---|
Ծննդյան տարեթիվն ու վայրը |
|
Հունվարի 29, 1960 | ք. Կիրովական (Վանաձոր) |
Կրթություն | |
1977-1978 | ք. Երևան, տեխնիկական թիվ 14 ուսումնարան |
1978-1980 | ք. Երևան, Ժողովրդական տնտեսության ինստիտուտ, Պլանավորման և տնտեսության ֆակուլտետ |
1980-1983 | ք. Լենինգրադ, Ռուսաստան, Ն. Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսա¬տնտեսական ինստիտուտ, գերազանցության դիպլոմ |
1983-1987 | ք. Լենինդրադ, Ն. Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտի ասպիրանտուրա «Տարածաշրջանային սոցիալ-տնտեսական զարգացման պլանավորումը Հայաստանի օրինակով» թեմայով թեզ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու |
1994 | ք. Վաշինգտոն, ԱՄՆ, «Օրինաստեղծ գործունեություն», Իրավունքի միջազգային ինստիտուտ |
1996-1997 | ք. Վաշինգտոն, ԱՄՆ, Համաշխարհային բանկ, «Բանկերի արդյունավետ կառավարում», Տնտեսական զարգացման ինստիտուտ |
Աշխատանքային գործունեություն |
|
1987-1990 | Տնտեսության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտ, ավագ գիտաշխատող, միջազգային տնտեսական կապերի խմբի ղեկավար |
1988-1993 | Երիտասարդ մասնագետների և գիտնականների հանրապետական խորհրդի նախագահ |
1990-1991 | Տնտեսական բարեփոխումների հիմնախնդիրների վերաբերյալ բանկիրների համար կազմակերպվող մշտական սեմինարների կոորդինատոր |
1990-1995 | ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԳԽ նախագահության անդամ |
1993-1994 | Երևանի պետական համալսարան՝ բանկային գործի դասավանդում |
1995-1998 | Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ |
1995-2008 | Անցումային հասարակության հետազոտության ինստիտուտի տնօրեն |
1998 – 2005 | ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
2005 – 2008 | ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (վերանշանակում) |
2008-2014 | ՀՀ վարչապետ |
2014 Հունիս | Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան |
Պարգևներ և կոչումներ |
|
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ |
|
«Անանիա Շիրակացի» մեդալ | |
Այլ | |
Ավելի քան 20 գիտական հոդվածների հեղինակ է | |
Տնտեսագիտական համալսարանի պատվավոր դոկտոր է |
|
Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան |
|
Օտար լեզուներ | |
Անգլերեն, ռուսերեն | |
Ընտանեկան դրություն | |
Ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու որդի և երկու թոռ |
Տիգրան Սարգսյան. հայ պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն ԱՄՆ-ում, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2014 թվականի ապրիլի 3-ը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ:
Տիգրան Սարգսյանը ծնվել է Վանաձոր քաղաքում: 1983 թվականին գերազանցությամբ ավարտել է Լենինգրադի Վոզնեսենսկու անվան ֆինանսատնտեսագիտական ինստիտուտը: 1983-1987 թվականների հետդիպլոմային կրթությունն ավարտել է թեկնածուական աստիճանի ստացմամբ: 1987-1990 թվականներին Հայաստանի տնտեսության պլանավորման գիտահետազոտական ինստիտուտում ղեկավարել է արտաքին տնտեսական կապերի խումբը:
1988-1993 թվականներին եղել է Երիտասարդ մասնագետների և գիտնականների հանրապետական խորհրդի նախագահը:
1990-1995 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության գերագույն խորհրդի պատգամավոր և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:
1995-1998 թվականներին ղեկավարել է Սոցիալական բարեփոխումների գիտահետազոտական ինստիտուտը:
1995-1998 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության բանկերի ասոցիացիայի նախագահը:
Սարգսյանը 1998 թվականի մարտի 3-ից զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը:
2005 թվականի մարտի 2-ին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից յոթամյա ժամկետով վերընտրվել է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում: Նախագահել է Կենտրոնական բանկը մինչև 1998 թվականի ապրիլի 9-ը, երբ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից վերջինիս երդմնակալությունից հետո նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վարչապետ:
Ավելի քան 20 գիտական հոդվածների հեղինակ է:
Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալներով: Ունի պահեստի սպայի զինվորական կոչում: Տնտեսագիտական համալսարանի պատվավոր դոկտոր է: Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու որդի, երկու թոռ: